26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սայլը տեղից դեռ չի շարժվել. Վերահսկիչ պալատ

«2008թ-ին սուր էր հարցը դրվում, որ վարկային, դրամաշնորհային միջոցները պետք է սպասարկվեն գանձապետական համակարգի միջոցով»,-այսօր 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը և հիշեցրեց, թե այն ժամանակ միջոցներն առևտրային բանկերով էին շրջանառվում: Յոլյանը նշեց, թե դոնոր կազմակերպությունների հետ միջոցները ուղղվեցին գաձապետական միասնական հաշվին և դրանով դուրս բերվեցին առևտրային բանկերին: ՎՊ նախագահը շարունակեց, թե 2016-ին Կառավարությունը ծրագրային օպտիմալցման գործընթաց սկսեց և դրա պատճառով «մեծ ֆինանսական ռեսուրսներ գանձապետական հաշվարկներով չեն շրջանառվում:

«Պարզ տրամաբանություն է, որ եթե շրջանառվեն, դրանք շատ ավելի թափանցիկ ու վերահսկելի կլինեն, և, բնականաբար, մեր եզրակացությունն էլ շատ ավելի արդյունավետ կլինի»,-ասաց նա և նշեց, թե Կառավարությունը պետք է այդ հարցին ուշադրություն դարձնի: «Հիմնական խնդիր դրել էինք, որ պետական մասակցությամբ բաժնետիրական ընկերությունները՝ հիմնադրամները, ՊՈԱԿ-ները իրենց ֆինանսական ռեսուրսները նույնպես պետք է շրջանառեն գանձապետական միասնական հաշվով, ցանկություն կա, բայց մինչև այս պահը սայլը տեղից դեռ չի շարժվել: Հուսով եմ, մոտակա ժամկետում այդ հարցերին էլ լուծում կտրվի»,-ասաց նա:

«Մեր եզրակացությունը շատ դեպքերում վիճակագրական բնույթ է կրում, բայց հիմա Սահմանադրությունը որակական նոր պահանջ է դրել, 2018-ից եզրակացությունը պետք է հիմնված լինի տարվա ընթացում իրականացված աուդիտի հիման վրա. և մենք շատ հարցեր կներկայցնենք: Հիմա համապատասխան աշխատանքնր են տարվում, որ լինեն խիստ արդյունավետ»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ