20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե այսքան շնորհքով եք, կուտակային կենսաթոշակային փողը ինչո՞ւ եք տալիս ուրիշին

Ազգային ժողովի 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ հնարավոր չէ իրականացնել հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն, եթե պետությունը հույսը դրել է արտաքին աղբյուրներից եկող միջոցների վրա: «Այս կախվածության պարագայում դրամավարկային և հարկաբյուջետային լծակը չի կարող լավ աշխատել»,- ասաց Բոստանջյանն ու հավելեց, որ տնտեսական աճի վերաբերյալ վախվորած ցուցանիշների հրապարակումը թույլ է տալիս կարծել, որ Հայաստանը դեռևս պետք է մնա արտաքին պարտքի հույսին:

 Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չհամաձայնեց Բոստանջյնաի տեսակտի հետ, չէ որ Հայաստանն իսկապես ունի պարտքի կառավարում: «Թող մեծամտութուն չհնչի, բայց ԱՊՀ երկրներում մենք ենք տեխնիկական ապահովություն տալիս պարտքի կառավարման մոդելի մասով»,- ասաց Արամյանը: «Եթե այսքան շնորհքով եք, կուտակային կենսաթոշակային փողը ինչո՞ւ եք տալիս ուրիշին, էն էլ հայտնի չի՝ կտան, թե չեն տա»,- հակադարձեց Բոստանջյանը: Վարդամ Արամյանը ընդգծեց, որ գումարները հետ տալու վտանգներ չկան:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ