26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞ր թվականին է լինելու արտաքին պարտքի սպասարկման պիկը

«Մենք ուզում ենք, որ նավթի գները բարձրանա՞ն, թե՞ իջնեն»,-2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հարցրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ապա նա նշեց, որ Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ արտաքին պարտքի սպասարկման համար 1 միլիարդ դոլար է հարկավոր լինելու 2020 թվականին, և հարցրեց, թե առաջիկա 5 տարիներին ո՞ր թվականին է  լինելու արտաքին պարտքի սպասարկման պիկը և դոլարային արտահայտւթամբ ինչքան է կազմելու:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ նավթի հետ կապված շթղան են արձանագրել, թե ինչպես է այն անդրադարձել տրանսֆերտների վրա: «Տրանսֆերտները մեղմում են հասարակության մեջ սոցիալական խնդիրները, բայց դա բերում է երիտասարդության մեջ աշխատելու քիչ հակվածություն, քիչ մոտիվացված է լինում, ավելի հեշտ է, որ տրանսֆերտ ստանա, զանգի իր հարազատին ու ստանա»:

Երկրորդ խնդիրը բալանսային աշխատավարձի բարձրացումն է  առանց արտադրողականության բարձրացման՝ նախարարի խոսքով:

«Իհարկե, ցանկանում ենք ցածր նավթի գներ, ես ցանկանում եմ, որ տնեսական աճը լինի մեր արտադրողականությամբ, ոչ թե տրանսֆերտներով, 2001-2008 թվականներին այդպես է եղել, հենց դրանք կանգնում են, անկում է լինում, ու ծանրոցն ընկնում է մեր վզին»,-պարզաբանեց նախարարը:

Արտաքին պարտքի վերաբերյալ Ֆիննախն ասաց, որ հարցն այն է, որ 500 միլիոնը կարող են ամբողջությամբ մարել, եթե 5 տոկոսանոց տնտեսական աճ լինի: «Բայց ինչի՞ համար մենք դա մարենք, եթե կարող ենք միջազգային պրակտիկայում ընդունված գործառույթ իրականացնել»,-հարցրեց նախարարն ու նշեց, որ առաջնորդող մենեջերների հետ են աշխատում, արժեթղթերը շարունակում են թողարկել, ինչն էլ կբերի նրան, որ պիկ չի առաջանա, իսկ 500 միլիոնն էլ կնվազի:

«Այս 500 միլիոնը մենք վերաթողարկելու ենք, այսինքն՝ պիկը նվազելու է, 2020-ին ոչ թե ունենալու ենք պահանջ, որ մարենք, այլ ավելի ցածր է լինելու, մեր վարքագիծը ձեզ էլ կներկայացնենք, թե երբ ենք մտնելու պարտքի շուկա»,-եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ