13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մարդիկ պիտի դառնան աշխատող, ճիշտ չէ որ բյուջեից սնվեն»

2016 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, թե անուղղակի հարկերի կշիռը ուղղակի հարկերի նկատմամբ հաշվետու տարում 3%-ով ընկել է: Նա բացատրեց, թե ինչ է նշանակում դա. ավելի քիչ աղքատն է հաց գնելով անուղղակի հարկ վճարում, քան սեփական եկամուտի և գույքի տերերն են վճարում: Արամյանը շարունակեց, թե կապիտալ ծախսը պակուսուրդից ցածր է եղել. «Երկու տարի անընդմեջ դիֆիցիտից ցածր են եղել»,-ասաց նա:

Վարդան Արամյանը նշեց, թե պետք է բյուջեի շեշտադրումները կամաց-կամաց փոխեն, քանի որ ներկայիս սոցիալականի շեշտադրումները մեծ են: «Իհարկե, դա սոցիալական բարձր լարվածությունից է գալիս, բայց աստիճանաբար պետք է այնպես անել, որ մարդիկ դուրս գան ու դառնան աշխատող, ճիշտ չէ որ բյուջեից սնվեն, և դրա համար պետք է կառուցվածքը փոխել»,-ասաց նա: Նախարարը նկատեց, թե պակասուրդը եղել է 4,3%: Նա նկատեց, թե 2016-ին թույլ ենք տվել՝ պակասուրդը ավելի բարձր լինի, որը արդարցված էր:

Արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների անվանական 0.3% աճ, ծախսերի` 2.8% աճ: Ամբողջական պահանջարկի խթանման և մասնավոր ներդրումների թույլ ակտիվության բացասական հետևանքները մեղմելու նպատակով 2016 թվականի ընթացքում իրականացվել է ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականություն: Արդյունքում, պետական բյուջեի պակասուրդը տարվա արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 5.5%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է ՀՆԱ-ի 0.2% աճ, ինչը զիջում է նախորդ տարվա ցուցանիշը 2.8 տոկոսային կետով:

2016 թվականին կապիտալ ներդրումները նախորդ տարվա նկատմամբ իրական արտահայտությամբ նվազել են 8.5%-ով` պայմանավորված մասնավոր ներդրումների 12.1% իրական նվազմամբ: Մասնավոր ներդրումների թույլ ակտիվության բացասական հետևանքները մեղմելու նպատակով իրականացվել է խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, որի արդյունքում 2016 թվականին պետական ներդրումներն իրական արտահայտությամբ աճել են 9.1%-ով: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ