20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կառավարությունը հավանություն է տվել

Այսօր ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին:

Դրանք պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ, ժամանակակից և գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ բիզնես-նախաձեռնություններ են, որոնց պետությունն ու համայնքը մասնակցում է բացառապես ծրագրի նպատակների իրականացման նշանակությամբ հողի տրամադրման ձևով, իսկ մասնավորը պարտավորվում է ապահովել ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, ինչի հաշվին մինչև 2020 թվականը ամայի 110 հա  հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային տնտեսություն և տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի  գործարան. կստեղծվեն ավելի քան 1300  մշտական աշխատատեղեր, կընդլայնվի արտադրությունը՝ ապահովելով միջազգային շուկա տարեկան մոտ 60 հազար տոննա մաքուր էկոլոգիական բանջարեղենի և շուրջ հազար տոննա պանրի արտահանում:

Սրանք հենց այն արդիական գործարար-նախագծերից են, որոնք կառավարությունը հռչակել է որպես զարգացման հիմնօրինակ և նախաձեռնողների հետ միշտ պատրաստ է լինելու համագործակցության։

Անկախ այն բանից, որ այս պայմանավորվածությունն ինքնին տեղավորվում է կառավարության հռչակած գերակայությունների դաշտում, դրա ձեռքբերման փուլում մանրակրկիտ բանակցությունների ժամանակ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները հայտարարել էին մայրաքաղաքի զարգացման ծրագրերին իրենց մասնակցության ավելացման մասին՝ 2017 թվականի ընթացքում ֆինանսավորելով ավելի քան 1 միլիարդ դրամի համայնքային զարգացման ծրագրեր։

Ցավոք ձևակերպումների իրավաբանական նրբություններն այս որոշումը քննարկման առարկա են դարձրել, սակայն ակնհայտ է, որ պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ այս նախաձեռնությունները ժամանակի ընթացքում ոչ միայն չեն թողնելու թերահավատության որևէ նշույլ, այլ օրինակ են դառնալու նոր սերնդի տեխնոլոգիական ծրագրերի իրականացման համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ