16 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Բելառուսի Հանրապետություն

ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 21-ից 23-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն կապիտալ շինարարության պլանավորման, կազմակերպման և իրականացման գործընթացները, զորքերի բնակավորման սկզբունքները, զորանոցային բնակելի ֆոնդերի գրանցման ու շենք-շինությունների հաշվառման կարգը,  երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված այլ հարցեր:

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 20-ից 22-ը Բելառուսի Հանրապետությունում մասնակցում է զինված ուժերի գործունեության իրավական ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ