04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանը մեծ ներուժ ունի էներգետիկայի ոլորտում․ դեսպան

Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են էներգետիկայի ոլորտում ներդրումներով: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը։ Նա նշել է, որ շուրջ 8 մլրդ դոլարի համագործակցության հնարավորություն կա, բայց պետք է Հայաստանը դրա համար պայմաններ ստեղծի:

«Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Ամերիկյան ընկերությունների, ներդրողների շրջանում մեծ է հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ: Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ խոսել ենք երկու ներդրումային ծրագրերի շուրջ, որոնցից մեկը վերաբերում է կոշտ թափոնների մշակման միջոցով էներգիայի արտադրությանը: Մենք այդ առաջարկներն այժմ ներկայացնում ենք ամերիկյան ներդրողների ուշադրությանը»,-ասել է նա։

Դեսպանը նշել է, որ ամերիկյան ընկերությունների համար, որոնք այստեղ գալու մտադրություններ ունեն, կարևոր է, որ կարողանան ավելի ծավալուն, տարածաշրջանային մակարդակով գործունեություն ծավալել՝ Վրաստանը, Ռուսաստանը, Եվրոպան ներառել։

Անդրադառնալով Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում 8 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրին՝ Միլսն ասել է, որ դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ էներգետիկ շուկան լիովին ազատ լինի, և հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան, Իրան:

«Դա հնարավոր կլինի այն պարագայում, երբ հոսանքի էներգետիկ շուկան ազատ լինի ու հնարավոր լինի հոսանքի արտահանումը Հայաստանից դեպի Վրաստան, Իրան, այսինքն՝ դա այն պայմաններում հնարավոր կլինի, երբ նման ենթակառուցվածքներն առկա լինեն: Եթե հնարավոր լինի արտահանել նաև Թուրքիա, էներգետիկ շուկան բացվի, ապա դա ևս իրական հնարավորություններ կստեղծի: Այս 8 մլրդ դոլարի ներդրումները վերաբերում են ենթակառուցվածքների ձևավորմանը, հոսանքի փոխանցման համապատասխան վոլտաժի ձևավորմանը, որը հնարավորություն կտա ապահովել հոսանքի փոխանակումը Վրաստանի հետ, մասամբ վերաբերում է կանաչ էներգիայի խթանմանը»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ