26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովում հիշեցրին նախկին վարչապետի սխալներից

 «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն այսօր Կառավարության ծրագրի մասին ելույթում հայտարարեց, որ ծրագրում հիմնավոր լուծումներ չեն առաջարկվում օրինակ՝ կարկուտից մշտապես վնաս կրող գյուղացիներին: Նա հիշեցրեց՝ օրեր առաջ Արմավիրում տեղացած կարկուտի ցանքատարածքների 65%-ին հասցվել է վնաս: Նա նկատեց՝ Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել օգնել գյուղացուն, բայց փոխարենը գյուղապահովության ինստիտուտն առաջ տարվի, հայտարարվել է, թե սուբսիդավորում է դիզվառելքիը և պարարտանյութը:

Լենա Նազարյանը շարունակեց, թե դրանք հիմնականում պատկանում են իշխանամերձ շրջանակներին: «Օրինակ՝ Մասիսի «Բերիություն» ընկերությունը կապ ունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը 4 տարի շարունակ առանց մրցույթի ստանում է պարարտանյութ տրամադրելու պատվեր»,-ասաց նա և նշեց, թե դեռ ՏՄՊՀՀ-ն էր գրե,լ թե ինչքան կխնայեր, եթե մրցույթ հայտարարվեր: Դիզվառելիքի ապահովումն, ըստ նրա, պատկանում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանին: «Պետք էր առաջ ստեղծել գյուղապահովության համակարգ, այդ սուբիսիդավորումն էլ ներդնել ֆոնդի մեջ,իսկ գյուղացին էլ պետք է մասնակցություն ունենա և այդ ֆոնդով ապահովագրել գոնե բերքի 50%-ը: Բայց փոխարենը Կառավարության ծրագրում նորից կարդում ենք, որ ապահովագրության փորձնական ծրագիր կներդրվի մի քանի տարուց, երբ դրա մասին խոսում ենք 2010թ-ից:

Այս դանդաղեցումը վկայում է այն մասին, որ այս Կառավարությունը հակված չէ խնդրին լուծում տալ, բայց փոխարենը իրենց մոտ կանգնած բիզնեսը դեմ չի սուբսիդավորել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ