«Ադրբեջանը կցանկանար լայնածավալ պատերազմ վերսկսել, բայց …» /տեսանյութ/
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է ՝ Ադրբեջանը կցանկանար լայնածավալ պատերազմ վերսկսել, բայց այդ երկիրը չունի համապատասխան ռեսուրսներ ու վստահություն, որ կապահովեն պատերազմի դրական ընթացքը:
«Դեռևս նախորդ տարի ապրիլյան պատերազմի ժամանակ երևաց, որ անկանխատեսելիության կամ անսպասելիության առավելությունը, լավ պատրաստվածությունը իրենց թույլ չտվեց լայնածավալ պատերազմ սկսել, չկարողացան: Ադրբեջանը հասկանում է, որ նման պայմանների, ուժերի նման դասավորվածության պայմաններում չի կարողանում սկսել պատերազմ: Գումարած սրան՝ կան խնդիրներ իրենց բանակում: Պատերազմը նրանց իրականում պետք է»,- նշեց Մելիք-Շահնազարյանը՝ շեշտելով՝ լայնածավալ պատերազմի սկսման վտանգ չի տեսնում՝ չբացառելով, որ կարող են լինել լոկալ բախումներ: