02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արա Բաբլոյանն ընդունել է Կիպրոսի նախագահի հանձնակատարին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակությանը:

Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության այցը Ազգային ժողով, բարձր է գնահատել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա քաղաքական երկխոսությունը: Նա նշել է. «Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ թեւակոխել են նոր փուլ, եւ այսօր առկա է գերազանց միջխորհրդարանական համագործակցություն»:

ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի բարեկամ ժողովրդին 1915 թվականին Ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներին օգնության ձեռք մեկնելու եւ 1975 թվականին Հայոց ցեղասպանությունը՝ որպես եվրոպական առաջին երկիր, ճանաչելու ու դատապարտելու համար: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Կիպրոսի առջեւ ծառացած խնդիրը կստանա արդարացի իրավական լուծում:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ միջազգային կառույցներում հայկական եւ կիպրական խորհրդարանական պատվիրակությունների միմյանց աջակցելու հարցին՝ կարեւորելով համագործակցությունը նաեւ այդ հարթակներում:

Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ երկու երկրները պատմական շատ ընդհանրություններ եւ հնագույն մշակույթ ունեն, որոնց վրա հիմնված է ժողովուրդների բարեկամությունը:

Ֆոտիու Ֆոտիսն անդրադարձել է նաեւ Կիպրոսի հայկական համայնքին, որը, նրա խոսքով, մեծ դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում:

Պարոն Ֆոտիսը նշել է, որ Կիպրոսը եւ Հայաստանը պիտի խորացնեն համագործակցությունը տնտեսական, մշակութային եւ հոգեւոր ոլորտներում՝ միասին պայքարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ երկու երկրների առջեւ ծառացած խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ