05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ֆիրդուսի հատվածում կկառուցվի Հարավային պողոտա

Հունիսի 12-ին Երևանում «ջրհեղեղ» անվանումն ստացած տեղնումներից հետո ստացված պատկերն, ըստ ամենայնի, ջրահեռացման համակարգի խցանումներն են. կարծում է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։ Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ  խորհրդային տարիներին քաղաքն ունենում էր ոչ միայն գլխավոր ճարտարապետ, այլև՝ գլխավոր ինժեներ, ով էլ կարգավորում էր նման հարցերը։

«Դրանք պետք է ժամանակ առ ժամանակ մաքրվեն, ու խողովակները պետք է մաքրի սեփականատեր ընկերությությունը», – ասաց Ն. Սարգսյանը։

Անդրադառնալով Ֆիդուսի շուկային ու դրա տարածքում կառուցվելիք շինարարությանը` բանախոսը հայտնեց, որ տեսանելի աշխատանքները կլինեն արդեն աշնանը. «Այստեղ արդեն իրացված է տարածքի  72 տոկոսն ու շարունակվում են աշխատանքները։ Այս հատվածում նախատեսվում է կառուցել ճառագայթող երեք փողոց, որոնք միավորվելու են ու ձևավորելու շրջանաձև հրապարակ։ Երևանի հին նախագծերում սա կոչվում էր Հարավային պողոտա»:  Այս ծրագրի արժեքը կազմելու է մոտ 300 մլն դոլար։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ