27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թե ինչպես ԻՊ լրտեսը ներդրվեց եկեղեցի, բայց այնտեղ գտավ Քրիստոսին /տեսանյութ/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ-լրտեսը ներդրվել է Թուրքիայում գտնվող եկեղեցի եւ այստեղ այնպիսի սեր ու ջերմություն է ստացել, որը երբեք չէր ստացել։ Հանկարծակի նրա մեջ այնպիսի փոփոխություններ են սկսվել, որոնց մասին երբեք չէր կարող մտածել, գրում է 316NEWS-ը։

Մի քանի տարի առաջ իսլամիստները սկսեցին հետապնդել քահանա Հասան Թոմասին եւ նրա ընտանիքին։ Նա փախավ Բաղդադից, հաստատվեց Թուրքիայում ու քրիստոնեական համայնք ու եկեղեցի հիմնեց։ 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը օրերից մի օր նրա եկեղեցի իր անդամներից մեկին ներդրեց՝ լրտեսելու համար։ Մուհհամեդը, ում ընտանիքին կոտորել էին, վրեժով էր տարված․ «Ցանկանում էի շատ մարդ սպանել, որպեսզի Ալլահին ավելի մոտ լինեի»,- հիշում է նա։ 

«Եթե դու մահմեդական ես, արյունը պետք է շատ լինի։ Ես շատ էի վտանգել իմ կյանքը․․․ Բայց երբ հայտնվեցի եկեղեցում, տեսա մարդկանց, ովքեր ընդունեցին ու սիրեցին ինձ, չնայած չէին էլ ճանաչում։ Ես ատում էի նրանց, իսկ նրանք սիրում էին ինձ»։

Աղոթքները, որոնք լսում էր Մուհամեդը, փոխեցին նրա կյանքը։

«Աղոթքների ժամանակ ես երեխայի նման լաց էի լինում։ Զգում էի, թե ինչպես է մի ծանրություն լքում մարմինս։ Երբ քայլում էի, ասես թռչեի․․․»։

Մուհամեդը սկսեց Աստվածաշունչ կարդալ ու այն համեմատել Ղուրանի հետ։ 

«Ես հասկացա, որ Աստված, որի կարիքը ես ունեմ, Հիսուս Քրիստոսն է, նա է իրական Աստվածը»,- պատմում է Մուհամեդը։ Նա կոչ է անում արթնանալ, ճանաչել իրական Աստծուն։ 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ