14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Հարավկովկասյան երկաթուղու» ամառային ուղեւորափոխադրումների սեզոնը բացվել է

Այսօր բացվել է «Հարավկովկասյան երկաթուղու» ամառային ուղեւորափոխադրումների սեզոնը, եւ այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը մեկնել է Երեւան-Բաթումի-Երեւան ուղղությամբ։

«Հարավկովկասյան երկաթուղու» ուղեւորափոխադրումների բաժնի պետ Գագիկ Մովսեսյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ առաջին գնացքի համար արդեն շուրջ 130 տոմս է վաճառվել։

«Մենք առաջարկում ենք անվտանգություն եւ հարմարավետություն։ Երբեմն ուղեւորները դժգոհ են մեր ուղեկցորդուհիներից։ Բայց նրանք միշտ տիրապետում են իրենց, երբեմն կարող են կտրուկ պատասխանել անզուսպ ուղեւորներին։ Նրանք եւս իհարկե հրեշտակներ չեն, բայց մեր գործում անհրաժեշտ է կարողանալ պահպանել ինքնատիրապետումը։ Արական սեռի ուղեկցորդները սովորաբար ավելի զուսպ են», – ասել է նա։

Մովսեսյանը նշել է, որ ֆիրմային գնացքի վագոնները հագեցած են օդափոխիչներով, համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ եւ անվտանգության նորմերին: Անվտանգությունն ապահովում են ոստիկանության աշխատակիցները: Բարձր հարմարավետությամբ կուպեներում եւ ննջավագոններում ուղեւորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:

Գնացքը կգործի մինչեւ հոկտեմբերի 2-ը՝ ամեն օր։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ