14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ելք» դաշինքի ղեկավարները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Հունիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջնորդներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ դաշինքի Երեւանի ավագանու խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակում հյուրընկալել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, քաղաքական հարցերով պատասխանատու Ռուբեն Հարությունյանին եւ քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանին։

Դաշինքի առաջնորդները ներկայացրել են դաշինքի առաջիկա անելիքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մի շարք ներքաղաքական հարցեր։

Զրույցում դեսպանը նշել է. «Շնորհավորում եմ հայ ժողովրդի վստահությանն արժանանալու եւ թե՛ Ազգային ժողովում, թե՛ Երեւան քաղաքի ավագանու կազմում տեղեր զբաղեցնելու համար: Ընդդիմության մեջ կառուցողական դերակատարում ունենալը մեծ պատասխանատվություն է՝ երկյուղալի մարտահրավերներով, սակայն ժողովրդավարական գործընթացի եւ արդյունավետ քաղաքական գործունեության համար պահանջվում է ձեր եռանդն ու ներգրավվածությունը՝ ի շահ Հայաստանի ժողովրդի եւ Երեւան քաղաքի բնակիչների: ԱՄՆ կառավարությունն ու ԱՄՆ դեսպանությունը պատրաստ են ուժերի ներածի չափով աջակից լինել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ