28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության ներկայիս տեմպը. Արա Բաբլոյան

ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները հիմնված են գործընկերության վրա: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ-ից   հայտնում են, որ ողջունելով Ջեյմս Ապաթուրային Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը փաստել է, որ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները հիմնված են գործընկերության վրա:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին գնահատվում է իբրեւ մեր երկրի բազմաշերտ անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչ: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին եւ նշել. «Խաղաղապահ գործողությունների շնորհիվ մեր կարեւոր ներդրումն ենք ունենում միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում՝ անվտանգություն սպառողից վերածվելով անվտանգություն արտադրողի»:

ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության ներկայիս տեմպը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը:

Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական համագործակցության ձեւաչափը եւ նշել, որ 2002 թվականին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ դառնալուց ի վեր ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է կազմակերպության աշխատանքներին. մեր երկրում երեք անգամ անցկացվել է Ռոուզ-Ռոթ սեմինարը եւ տեղի են ունեցել ՆԱՏՕ ԽՎ-ի հանձնաժողովների այցեր:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ ԽՎ-ի ծրագրերին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մեր երկրում կայուն առաջընթացին, ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Այս համատեքստում Արա Բաբլոյանն արձանագրել է, որ Հայաստանն այսօր այնպիսի պետություն է, որը ոչ միայն աշխարհի համար որեւէ խնդիր չի ստեղծում, այլեւ ակտիվորեն մասնակցում է աշխարհում խաղաղության ապահովմանն ուղղված գործընթացներին:

Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ շնորհավորել Արա Բաբլոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ: Ջեյմս Ապաթուրայը ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները գնահատել է որպես վստահելի եւ հուսալի հարաբերություններ, որոնք, անշեղորեն առաջ ընթանալով, բավարարում են երկու կողմերին: Ապաթուրայն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար:

Ջեյմս Ապաթուրայը կարեւորել է հասարակության եւ խորհրդարանի ցանկությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակելու ու զարգացնելու գործում եւ նշել, որ առաջիկայում կլինեն Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրեր:

Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների, Ազգային ժողով-ՊՆ համագործակցության եւ ՆԱՏՕ-ի կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ