26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օսկանյանը միջնորդել է Րաֆֆի Հովհաննիսյանի համար. Ժողովուրդ

Քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում այն մասին, որ վերջերս “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ ընտրացուցակով պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանի միջնորդությամբ սկսել է բանակցություններ վարել”Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների ժամանակ սատարի Հովհաննիսյանի թեկնածությունը: Նույնիսկ ասվում է, որ Ծառուկյանն ու Հովհաննիսյանը հանդիպել են: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը:

“Ժառանգության” փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը թերթի թղթակցի  հետ զրույցում ո´չ հաստատել, ո´չ հերքել է լուրը, իսկ ԲՀԿ խոսնակ Տիգիան Ուրիխանյանը հերքել է:

“Մեզ մնում է ավելացնել, որ”Ժառանգության” նկատմամբ ԲՀԿ-ականների դրսեւորած ընդգծված բացասական վերաբերմունքը (նաեւ իրենց լրատվամիջոցներով) նկատելիորեն փոխվել է. եւ գուցե Րաֆֆուն պաշտպանելու մասով որեւէ հայտարարություն չարվի, բայց միմյանց չցեխոտելու շուրջ բանակցությունների արդյունքում հաստատ պայմանավորվածություն ձեռք կբերվի”,-գրում է “Ժողովուրդ”-ը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ