«Մեզ պլանավորված տուրիզմ է պետք»
Հարկավոր է քայլեր ձեռնարկել ինչպես այդ ուղղությունները զարգացնելու, այնպես էլ նորերը ներգրավելու համար: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ներգնա և ներքին տուրիզմի զարգացման հեռանկարներից` ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:
«Շատ կարևոր է ռուսների՝ ներքին անձնագրերով Հայաստան գալը, բայց դա բավարար չէ. մեզ պետք է պլանավորված տուրիզմ, որի համար նախապես կվճարեն ու կայցելեն»,- ասաց Ռոբերտ Մինասյանը՝ հավելելով՝ գիդերը պետք է համապատասխան լիցենզիա ունենան, համապատասխան կրթություն՝ երկրի պատմությունն ու քաղաքականությունը ճիշտ ներկայացնելու համար:
«Երկրի պատմական անցյալը ցույց տալուց բացի՝ պետք է աշխարհին ներկայացնել նաև երկրի զարգացումը: Չի կարող զարգանալ տուրիզմն առանց մասնագետների», – ասաց Ռոբերտ Մինասյանը: