14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հո մենք կրակը չե՞նք ընկել. Գուրգեն Եղիազարյան

«Ցանկացած երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը իր շահի մասին է մտածում, Վլադիմիր Պուտինն առաջին հերթին իր շահի մասին է մտածում:

Եթե մեզ մոտ պետական շահը լինի առաջնայինը, ապա նաև Նախիջևանում հզոր Թուրքիայի հետ զորավարժությունները մեզ համար վտանգավոր չեն լինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Ըստ նրա` պետք է բռունցվենք, հակառակ դեպքում մի վայրկյանում հայրենիք կկորցնենք: «Հո մենք կրակը չենք ընկել: Պետք է ազգովի բռունցվենք, մենք մենակ ենք այսպես, թե այնպես»,-նկատեց նա: 
Բանախոսը կարծում է, որ Ղարաբաղի հետ կապված արդեն աշնանը դեպքերը կզարգանան. «Ցավոք սրտի, մեր օգտին ոչ մի բան չենք գրանցի»:

Նա նշեց, որ Արևմուտքը կաջակցի Թուրքիային այս հարցում, և մեր միակ փրկությունն այն է, որ երկրի կառավարիչները հասկանան, որ երկիր ու պետականություն ենք կորցնում:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ