Կոռուպցիայի դեմ պայքարողը «գործ տվող» չէ
Օրեր առաջ ԱԺ-ն ընդունեց «Ազդարարի ինստիտուտի ներդրման մասին» օրինագիծը։
Օրինագիծը նախատեսում է միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծում, որը թույլ կտա քաղաքացիներին կոռուպցիոն ռիսկերի պարագայում պետական մարմիններին անանուն տրամադրել իրենց մոտ առկա տեղեկատվությունը։ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է նաև փոխանցված տեղեկատվության գաղտնիության պահպանման երաշխիքը։
Այս օրինագծի վերաբերյալ թեր և դեմ կարծիքներ հնչեցին քննարկման ընթացքում, անգամ ՀՅԴ-ական պատգամավորներից մեկը նշեց՝ որ սա երեկվա այն հայտարարությանը, թե հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին նախածի փաթեթում կան այնպիսի մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին մղելու են, որ վերջիններս «գործ տվող» դառնան:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ վստահ է ՝ Ազդարարի ինստիտուտի ներդրումը չի կարող ասոցացվել «գործ տվող» հասկացության հետ:
«Ազդարարի ինստիտուտը մեծ ներքին պոտենցիալ ունի, որպեսզի նպաստի, որ մեր երկրում պայքարը կոռուպցիայի դեմ դառնա հետևողական ու արդյունավոտ: Նման հնարավորություններ աշխարհի շատ երկրներում կան. ես կարծում եմ, որ այդ ինստտիտուտի կիրառումը լրացուցիչ հնարավորություն է տալիս՝ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար»: