02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազնավուրը առաջարկում է փոխել ՀՀ պետական օրհներգը

Շառլ Ազնավուրը մի փայլուն առաջարկություն է արել՝ փոխել ՀՀ օրհներգն ու դարձնել «Քեզ համար, Հայաստա՛ն» փայլուն երգը։ Ազնավուրը միանգամայն իրավացի է, երբ ասում է, որ Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» առանձնապես ոչինչ չի ասում։ Ազնավուրը դեռ մի բան էլ մեղմ է բնութագրում, որովհետև մեր ներկայիս հիմնը, վստահաբար, շոյում է թերևս միայն մեր միջի սադո-մազոխիստական նկրտումները, և որքան էլ «թշվառ-անտեր»-ը փոխարինես «ազատ-անկախ»-ով, իսկ «մեր թշնամուց ոտնակոխ»-ը՝ «որ ապրել ես դարեդար»-ով, այդ զգացողությունը միայն սրվում է։

Օրհներգը պետք է լինի վեհ ու վերելքային զգացողություններ պարգևող, ոչ թե մելանխոլիկ ու կարկատաններով։ Պարզապես 91 թվականին հրատապ պետք էր մի բանով փոխարինել Արամ Խաչատրյանի երաժշտությամբ ՀՍԽՍ հիմնը, որոշում կայացնողներն էլ ափալ-թափալի մեջ ընտրեցին Նալբանդյանի՝ ռեբրենդինգ արած ոտանավորն ու պարզունակ մեղեդին։

Հիմա 91 թիվը չէ, «Pour toi Armenie»-ի փայլուն թարգմանություն էլ կա, որը լսելիս մտքովդ էլ չի անցնի, որ 88-ի երկրաշարժի հիշատակին է գրված։ Էլ չխոսենք այն մասին, որ օրիգինալ ֆրանսերեն խոսքերով երգել են այնպիսի մեգաաստղեր, ինչպիսիք են նույն Ազնավուրը, Միրեյ Մատյեն ու Պատրիսիա Կաասը 🙂

Մի խոսքով, եթե հայերենը չեք լսել դեռ, ապա անպայման խորհուրդ եմ տալիս անել դա, ու պատկերացրե՛ք, որ դա լսում եք, ասենք, մարզադաշտում կամ էլ զորամասի շարահրապարակում։ Հետո համեմատեք զգացողությունները «Մեր հայրենիքի» հետ․․․

Համեմատեցի՞ք։ Կարիք չկա, չէ՞, բացատրելու, թե ինչ աչք ծակող կոնտրաստ է՝ հօգուտ «Քեզ համար, Հայաստա՛ն»-ի 🙂

Օգտատեր Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը:

Henaran.am-ը ֆեյսբուքյան գրառումները տեղադրում է առանց խմբագրելու, ուստի պատասխանատվություն չի կրում  տեքստում առկա սխալների կամ վրիպակների համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ