19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ծնունդդ շնորհավոր ուսուցիչ. Շարմազանովը՝ Անդրանիկ Մարգարյանից

«Անդրանիկ Մարգարյանը բացառիկ պետական ու ազգային նկարագիր ունեցող ազգային, պետական գործիչ էր։ Մարդ, ով ամբողջության մեջ գիտակցում էր հայոց պետականության կարևորությունը, բացառիկությունը, պետական գործչի պատասխանատվություն, ծառայությունը սեփական ազգին ու պետականությանը»,- այսօր՝ հունիսի  12-ին պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա  կապակցությամբ՝ Կոմիտասի անվան այգու պանթեոնում լրագրողների հետ զրույցում,  ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

 «Որպես պարոն Մարգարյանի աշակերտ սերտել եմ նրա խորհուրդները, հորդորներն ու խրատները։ Նա մեզ սովորեցրել է, որ երբեք պետական պաշտոնյան չպետք է կտրվի մայր հողից, իր ժողովրդից։ Նա ասում էր, որ պաշտոնյան նախ և առաջ պետք է ունենա պատասխանատվություն, նոր հետո իրավունքներ»,- ընդգծեց  Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահի  խոսքով՝ Անդրանիկ Մարգարյանը գործի մարդ է եղել , ազգային գաղափարախոս, ով պատանի տարիքից իր կյանքը նվիրաբերել էր անկախության գաղափարին. «Այն երջանիկներից էր, որ դեռևս դպրոցական տարիքից պայքարելով անկախ Հայաստանի ստեղծման համար՝ հնարավորություն և պատիվ է ունեցել ծառայել իր ազգին, պետությանը ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում։ Ես համոզված եմ, որ գնալով շատ ավելի խորն ենք ընկալելու Անդրանիկ Մարգարյանի հորդորների ու խորհուրդների արդիկանությունը։ Ծնունդդ շնորհավոր ուսուցիչ, Աստված քեզ թող այնտեղ բարի աչքով նայի, դու էլ այնտեղ բարեխոս լինես մեր ազգի համար»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ