Ես մի քիչ խաթր ունեմ, բայց Կորյունն ավելի շատ ունի. Սամվել Ալեքսանյան
«Դե հիմա, ցավդ տանեմ, եղել ա, ի՞նչ անեմ ես»,-այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ խոսելով շաքարի գործարանում տեղի ունեցած միջադեպից: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում գտնվող շաքարի գործարանում միջադեպ է գրանցվել, որի արդյունքում մահացել է 40 ամյա տղամարդ ու վիրավորվել է 1986թ.-ին ծնված երիտասարդ:
Հարցին՝ Ձեր շրջապատում օրենքով գողեր կա՞ն, Ալեքսանյանը ծիծաղելով պատասխանեց. «Չկան»:
Իսկ հարցին, թե իրական են մամուլի հրապարակումներն այն մասին, թե ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ով նրա քրոջ ամուսինն է, օգնել է, որ այդքան շատ ձայն հավաքի իր ընտրատարծքում, նա պատասխանեց. «Ճիշտ ա ասում, ինքն ա օգնել, ամեն ինչով օգնել ա, ես մի քիչ խաթր ունեմ, բայց Կորյունն ավելի շատ ունի»: