Արփինե Հովհաննիսյանը շնորհակալ է
«Ես չեմ կարծում, որ պատգամավորն իր տեսակետն արտահայտելով`հիմնավորելի դարձրեց այն հանգամանքը, որ պատգամավորների համար պետք է դասընթացներ կազմակերպել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, որ վերաբերում էր ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի` խորհրդարանում կոռուպցիայի կանխարգելման փաթեթի քննարկումների ժամանակ ազդարարների ինստիտուտը «գործ տվողներ» որակելուն:
Ինչ վերաբերում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանի ներկայացրած առաջարկներին, որ մերժվել էին և Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, թե այդ առաջարկները ամբիցիաների վրա հիմնված են եղել, ԱԺ փոխնախագահն ասաց.
«Նախարար եղած ժամանակ Կարեն Զադոյանի հետ ես աշխատել եմ շատ արդյունավետ`թե ապօրինի հարստացման, թե ազդարարման համակարգի օրենքների վրա: Մոդելների ընտրության հարցում մենք ունենք տարաակարծություններ, բայց շնորհակալություն չհայտնել մարդուն`իր փորձառության, պատրաստակամության համար, ճիշտ չէ»: