14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

12 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով

Կառավարության որոշմամբ «Արփիմեդ» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է դեղագործության մեջ։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել 400 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 12 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 800 մլն ՀՀ դրամ, որից 500 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, 200 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ-երկրներում, 100 մլն  ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։

Գործադիրը հավանություն է տվել «Այ Քոնսթրարքթ» ՍՊԸ-ի շինարարության ոլորտում իրականացվող ծրագրին: Ընկերության շինարարական ծրագիրը  միտված է աշխատանքների և ծառայությունների արտահանման խթանմանը և դիվերսիֆիկացմանը: Արդյունքում կիրականացվեն ներդրումներ և կստեղծվեն 30 նոր աշխատատեղ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ