04 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Ահաբեկչությունն ազգություն ու կրոնական համոզմունք չի ճանաչում. ԱԺ փոխնախագահ (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ ԱԺ նիստի ժամանակ ցավով նշեց, որ մեր հարևան ու բարեկամ Իրանի իսլամական հանրապետությունում՝ և՛ խորհրդարանի շենքում, և՛ իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել, որի պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը:

Շարմազանովը խորհրդարանականների ու իր անունից դատապարտեց ահաբեկչական ակտերը, ապա համերաշխություն հայտնեց Իրանի բարեկամական ժողովրդին. «Ահաբեկչությունն ազգություն ու կրոնական համոզմունք չի ճանաչում: Մենք Իրանի կողքին ենք, ու պատգամավորներս մի մարդու նման պետք է դատապարտենք»:

Ապա պատգամավորները 1 րոպե լռությամբ հայտնեցին իրենց համերաշխությունը Իրանին ու աջակցությունը ահակեբչության պայքարի գործում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ