Աստծուն մոտենալու առաջին քայլը
Առաջին քայլը Եկեղեցի գնալն է, ուր և կսովորեցնեն մնացած քայլերը` Ժամերգություն, Սուրբ Պատարագ, Եկեղեցու Հայրեր, Աստվածաշունչ, աղոթք և այլ բարեպաշտական սովորություններ: Եկեղեցուն զուգահեռ լավ է գտնել մի հոգևոր մարդ, եկեղեցու անդամ, որը տեղեկացված է և օգտվել նրա հմտությունից, շուտ ոտքի կանգնելու համար: Բայց, առանց եկեղեցու ցուցումների, քայլերը կխճճվեն ու մարդը կհայտնվի խառնաշփոթի մեջ:
Օրինակ ինչքան էլ ծնողները կրթված լինեն, երեխային տանում են դպրոց, և մանկավարժական հմտությունն է, որ երեխային ամեն ինչ հասկանալ է տալիս: Դպրոցում էլ կա չսովորող երեխա, եկեղեցում էլ կա սովորել չցանկացող հավատացյալ: Այստեղ կարևորը փնտրելն է:
Կարևոր է նաև, չհուսահատվել այդ ճանապարհին, համեմատվելով այն մարդուն, որը ճանապարհը կորցրել է, բայց ջանում է գտնել, որովհետև տուն գնալու ցանկությունը առավել է քան փնտրելու դժվարությունը: Մարդը մեկ քայլ է անում դեպի Աստված, Աստված տասը քայլ է անում դեպի մարդ:
Ինչպես Երանելի Օգոստինոսն է ասում. «Փնտրի՛ր, գտի՛ր, սիրի՛ր Աստծուն և ինչ ուզում ես արա.»: Իսկ Աստծուն սիրողը ոչ թե վատ բան չի անում, այլ անելուց անմիջապես զղջում է և վազում է Հոր մոտ ներողություն խնդրելու: Պետք չէ հետևել որևէ մեկի փորձառությանը, որովհետև մեր եկեղեցու Հայրերից ավելի փորձառու ոչ ոք չէ, նրանք ապրել են իրենց քարոզած կյանքը և գրքեր են գրել մեզ համար:
Մեր Եկեղեցին ամուր պահելու պայմաններից մեկն էլ գրագիտությունն է` հավատից հետո: Քրիստոնյան պրպտող, հետաքրքրվող և գտնող պետք է լինի առավել, քան կույր հավատացյալ, քանի որ այդ գտածը իր կյանքում պետք է գործածի…
Ծովիկ Դավթյանի հանրագրից