11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Անհիմն մտածում է շրջանառվում. Գարեգին Բ

«Որոշ թեմերում զանազան պատրվակներով տակավին ձգձգվում է ուղենիշի սկզբունքներով կանոնադրությունների բարեփոխումը. երբեմն շրջանառվում է այն անհիմն մտածումը՝ իբր Մայր Աթոռը հեռահար նպատակ է հետապնդում թեմերի ունեցվածքի առնչությամբ»,-ա յս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովում իր խոսքում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Կաթողիկոսը նշել է, որ մերժելի է նաեւ երեւույթը, երբ թեմի թեմական-պատգամավորական ժողովը իրեն իրավունք է վերապահում մերժել Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի որոշումները. «Թեմերը իրենց պատվիրակների միջոցով մասնակցելով ժողովներին, ապա ներկայացնելով իրենց առաջարկներն ու տեսակետները, պարտավոր են անվերապահորեն ընդունել եւ կիրառել ղեկավարման ավելի բարձր ատյանի որոշումները: Թեմերի պատասխանատու եկեղեցական մարմիններն այլեւս վերջնական հանգրվանի պիտի հասցնեն ուղենիշին համաձայն թեմական եւ ծխական կանոնադրությունների կազմումը՝ այն գիտակցությամբ, որ հոգեւոր-եկեղեցական կյանքի կանոնակարգման ցանկացած հապաղում կասեցնում է մեր Եկեղեցու առաջընթացը եւ խաթարում մեր ժողովրդի կյանքում Եկեղեցու տերունապատվեր առաքելության առավել արդյունավորումը»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ