13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Տարակարծությունները չպետք է սպառնան եկեղեցու բնականոն գործնեությանը. Արշակ Սրբազան

«Եկեղեցական կյանքում եւ, առհասարակ, բոլոր հարաբերություններում տարակարծություններ լինում են, սակայն դրանք չպետք է խորանան եւ սպառնան եկեղեցու բնականոն գործունեությանը»,- այս մասին, այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ քառօրյա ժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով Երուսաղեմի Հայոց պատրիարքի բացակայությանը:

Հարցին, թե արդյոք դա պայմանավորվա՞ծ է Մայր Աթոռի եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության միջեւ առկա ինչ-ինչ տարակարծություններով, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանել է. «Խնդիրն այն է, որ այդ տարակարծությունները չպետք է դառնան անջրպետ: Մենք անջրպետ չունենք: Երուսաղեմի Հայոց պատրիարքը բացակայում է հարգելի պատճառով, առողջական ինչ-ինչ խնդիրներ ունի, սակայն նա իր զորակցությունն է հայտնել հեռախոսազրույցով, բացի դրանից՝ Երուսաղեմի պատրիարքության ներկայացուցիչներն այստեղ են»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ