13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արթնացեք, խնդրում եմ ձեզ

Հնարավոր չէ կյանքի վերջում զբաղվել հոգևոր գործերով, անհնար է այս հանդիսախաղի ավարտին ձեռք բերել լուսապսակներ։

Այս ներկա ժամանակը ժամանակ է ապաշխարության, իսկ գալիքը՝ դատի, հիմա է ժամը հոգևոր սխրագործությունների, իսկ գալիքը՝ լուսապսակների, այժմ պահն է աշխատանքի, իսկ այնժամ հանգստի և ուրախության, հիմա է ժամը հոգնատանջ լինելու, իսկ այնժամ՝ վարձատրության։ Արթնացեք, խնդրում եմ ձեզ, արթնացեք և լսեք ջանասիրությամբ այն, ինչ որ ասվում է ձեզ։

Մենք ապրում էինք մարմնավոր կերպով, հիմա արդեն սկսենք ապրել հոգևոր ձևով, ապրում էինք մարմնավոր հաճույքների մեջ, այժմ ապրենք առաքինությամբ, ապրում էինք մեղքերի հանդեպ անհոգությամբ, հիմա ապրենք ապաշխարությամբ։ Ախր ի՞նչ ունես հանգստանալու, ով հող ու մոխիր։

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ