01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւան-Սեւան ճանապարհին «Օպելը» բախվել է արգելապատնեշին. կա վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 2-ին, ժամը 21:43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 35-րդ կմ-ի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 35 AN 663 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին, այնուհետեւ՝ ծառին:

Ավտոմեքենայի վարորդ՝ 46-ամյա Ս. Գ.-ն հոսպիտալացվել է Չարենցավան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ