02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչի շուրջ է այդ համագործակցությունը. «Ելքը»` Րաֆֆի Հովհաննիսյանին

«Չգիտեմ` իրենք ինչ են պատրաստվում անել, իրենց ասուլիսից ինչ-որ հատվածներ կարդացի, բայց հստակ չէ ինձ համար: Ամեն դեպքում իրենք ազատ են, իրենց իրավունքն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը` խոսելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունից` միավորվել մեկ կուսակցության մեջ արտախորհրդարանական ուժերի հետ:

Դիտարկմանը, որ չի բացառվում, որ «Ելքին» էլ առաջարկ արվի միանալ այդ մեկ քաղաքական ուժին, եթե այն ձևավորվի, Լենա Նազարյանն արձագանքեց, որ իրենց որևէ պաշտոնական առաջարկ չի արվել, այդ իսկ պատճառով էլ կուսակցությունում չի քննարկվել դա:

«Ամեն դեպքում պիտի միշտ նայել, թե ինչի շուրջ է այդ համագործակցությունը, մինչև հստակ չձևակերպվի խնդիրը, մինչև չքննարկենք, որևէ բան օդում ասել չենք կարող»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ