24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Քամի արեց ՛՛

Եվ այսպես, ԵԽԽՎ-ում, ինչպես և սպասվում էր, Ադրբեջանը փորձեց քամի բարձրացնել՝ Սեիդովի ագրեսիվ տոնով գրոհելով Հայաստանի վրա, իրականում ՛՛քամի արեց, իբրև թե՝ Հայաստանը “օկուպացրել” է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, դեռ մի բան էլ տարածքային պահանջներ ունի հարևանների նկատմամբ: Բայց այդ քամին, բավական կոշտ արձագանք ստանալով Հայաստանի նախագահի կողմից, ուղղվեց Բաքու, որտեղ Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձեց օգնության հասնել՝ մեղադրելով ՀՀ-ին ագրեսիայի մեջ:

Հիշեցնենք, նախօրեին Սաֆար Աբիևն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանը “իր տարածքները” հետ կբերի պատերազմի միջոցով: Լավ կլիներ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն, նախ, իրենց Պաշտպանության նախարարին կոչ աներ ձերբազատվել ստվերային հերոսական պաթոսից և չանել ռազմատենչ հայտարարություններ: Բայց, անցնենք առաջ:

Սեիդովը ոչ դիվանագիտական էթիկա դրսևորեց՝ չդիմելով “պարոն նախագահ”-ով: Հավանաբար, Հայաստանի հանդեպ դիվանագիտական էթիկան Բաքվում կարժանանար ալիևյան դիֆֆամացիայի և, գուցե, Սեիդովն էլ դառնար “պերսոնա նոն գրատա” և հայտնվեր “սև ցուցակում”:

Բայց ինչ է ասում այս պատվիրակը. “7 շրջանները երբեք չեն պատկանել Ղարաբաղին և Հայաստանը տարածքային պահանջներ ունի հարևանների նկատմամբ”: Այստեղ անհրաժեշտ է թարմացնել նրա և ադրբեջանցի բոլոր պաշտոնյաների հիշողությունը: Այդ ե՞րբ են այդ տարածքները պատկանել Ադրբեջանին՝ բացի խորհրդային ժամանակներից:

Մոռացե՞լ են, արդյոք, 1921թ. հուլիսի 5-ը, երբ Ստալինը որոշեց Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի տեսանկյունից իրավական որևէ հիմք չունեցող որոշում էր սա, որովհետև որևէ ղեկավար կամ կուսակցական մարմին իրավունք չունի որոշելու երրորդ երկրի տարածքային հարց:

Այն ժամանակ այդ որոշումը վերաբերում եր ամբողջ Ղարաբաղին, այլ ոչ թե՝ դրա տարածքների մի մասի վրա հետագայում ստեղցված ԼՂԻՄ-ին: Այսինքն՝ այդ 7 շրջանները միշտ էլ պատկանել են Ղարաբաղին: Իսկ ինչ վերաբերում է հարևանների նկատմամբ տարածքային պահանջներին, ապահ ադրբեջանցիներին վերստին պետք է հիշեցնել իրենց նախագահի միֆերը՝ կապված “արևմտայն Ադրբեջանի” և իրանական Ատրպատականի ադրբեջանական պատկանելության մասին:

Նորից բնական հարց է առաջանում. այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը, որպես աշխարհագրական և պետական միավոր առաջին անգամ քաղաքական քարտեզի ու պատմության մեջ հայտնվելով 1918թ., հանկարծ սկսեց տարածքային ախորժակ ունենալ հազարամյակներվ այս տարածքներում գոյություն ունեցող իր հարևանների նկատմամբ:

Նախագահի պատասխանում բացակայում էր այս պատմաիրավական փաստերի շարադրումը միայն, և այդ դեպքում, Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն ոչ թե կլծվեր Հայաստանից ագրեսորի նոր կերպարի շուրջ որևէ հայտարարություն հորինելուն, այլ՝ այդ փաստերի հերքման հեքիաթների որոնելուն:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ