«Շուտով Արցախի կարգավիճակի համար կբանակցեն Ադրբեջանն ու Ռուսաստանը»
«Ցավոք սրտի, մեր հանրության մեջ հիմա մի խոսակցություն, դիսկուրս կա, ըստ որի՝ Արցախը դուրս է մնացել բանակցային պրոցեսից: Իսկ այսօր ամեն ինչ տանում է դեպի նրան, որ ՀՀ-ն էլ դուրս մնա բանակցային պրոցեսից: Հայաստանի դիվանագետների ու նախագահի փոխարեն՝ ներկայանում են ՌԴ ԱԳՆ նախարարը, ռուս դիվանագետները: Այսպես որ գնա, կստացվի ՌԴ-Ադրբեջան բանակցային ֆորմատ: Որքան էլ ուզում է ոմանք կուծք ծեծեն, մեկ է, ՀՀ-ի դերը այս ամենի մեջ զուտ ներկայացուցչական բնույթ ունի. հրում են այս կողմից այն կողմ», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը:
Վերջինս շեշտեց՝ այս ամենի գիծը դեռևս չի հատվել միայն այն պատճառով, որ ի վերջո հանրություն գոյություն ունի:
«Բայց մենք տեսում ենք՝ ամեն ինչ գնում է նրան, որ առաջիկայում հնարավոր է՝ բանակցային սեղանի շուրջ նստեն Ռուսաստանն ու Ադրբեջանը և բանակցեն Արցախի կարգավիճակի համար», – եզրափակեց Ալեն Սիմոնյանը: