17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քոչարյանը` Հունգարիայում ՀՀ դեսպան ունենալ-չունենալու հարցի մասին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը զեկուցող , ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ԱԳՆ-ի գործուղումների ընդհանուր ծախսերի մեջ որքան է կազմում ՀՀ ԱԳՆ պաշտոնյաների ` Հունգարիա եւ Շվեյցարիա այցելությունների համար հատկացված գումարը:

Այս մասին ծախսումների տեղեկատվությունը, ըստ Փաշինյանի մեզ հնարավորություն կտա պատկերացում կազմել, թե որքանով է արդյունավետ եղել Հունգարիայի հետ տարվող աշխատանքը եւ  երկրորդը, Շվեյցարիա այցելությունների հետ կապված տեղեկատվությունը հնարավորություն կտար պատկերացում կազմել, թե որքանով են իրականությանը համապատասխանում տեղեկություններն այն մասին, որ Շվեյցարիայում պարբերաբար հայ-թուրքական գաղտնի բանակցություններ են վարվում, ինչը ԱԳն-ն չի հաստատում:

Փաշինյանը նաեւ նկատեց, թե մենք Հունգարիայում ունենք դեսպան, չունենք դեսպանատուն, կոնկրետ Հունգարիայի  դեսպանի գործունեության ուղղությամբ ինչ միջոցներ են ծախսվել պետբյուջեից:

“Հունգարիայի դեսպանատան վրա ոչ մի կոպեկ չի ծախսվել, մենք բազմաթիվ պետություններ ունենք, երբ ի վիճակի չլինելով այդ երկրում ունենալ դեսպանատուն, այդ երկիրը ծածկում է հարեւան  պետությունում գտնվող դեսպանը: Նույնը վերաբերում է Հունգարիային, որը ծածկում է Վիեննայից”,-նշեց Շավարշ Քոչարյանը:

Փոխարտգործնախարարի խոսքով, թեեւ Հայաստանը տվյալ ժամանակահատվածում Հունգարիայում դեսպանատուն եւ դեսպան չի ունեցել, դա չի նշանակում, որ Հունգարիայի հետ հարաբերությունների ուղղությամբ աշխատանքներ չեն տարվել:

Շավարշ Քոչարյանի նկատեց, որ երբ Հունգարիայում ՀՀ դեսպան նշանակվեց Արման Կիրակոսյանը, որը հենց  սեպտեմբերին պետք է հանձներ իր հավտարմագրերը, տեղի ունեցավ Սաֆարովի արտահանձնումը եւ Հայաստանը կասեցրեց իր հարաբերությունները Հունգարիայի հետ:

Նիկոլ փաշինյանը խնդրեց հստակեցնել, թե ասվածն արդյոք նշանակում է, որ ՀՀ-ն Հունգարիայիում դեսպան չի ունեցել, ինչը բարկացրեց Շավարշ Քոչարյանին: Նա ձայնի բարձր տոնայնությամբ  եւս մեկ անգամ հստակեցրեց.”Այո, եղել է շատ բնականոն ընդհատում, որովհետեւ նախորդ դեսպանը, գալով մեզ մոտ փոխարտգործնախարար, միաժամանակ դադարել է լինել դեսպան ոչ միայն Վիեննայում, այլ նաեւ Հունգարիայում, որը ենթադրում էր որոշակի գործընթաց, որը մեկ-երկու օրվա ընթացքում չի լինում: Ես ձեզ ներկայացրեցի ժամանակագրությունը”:

Ինչ վերաբերում է Շվեյցարիայում հայ –թուրքական գաղտնի բանակցություններին,  Շավարշ Քոչարյանն ասաց.’Ձեր ձեւակերպմամբ ԱԳՆ-ն ոչ թե չի հաստատում, այլ, կտրականապես մերժում է այդպիսի լուրը, որը տարածվում է առաջին հերթին Թուրքիայի կողմից, որպեսզի  մեղմացնի այն ճնշումը, որ կա Թուրքիայի վրա: Դրան պարբերաբար մենք կարող ենք հանդիպել թուրքական մամուլում’: Շավարշ Քոչարյանը զարմանք հայտնեց, որ հայկական լրատվամիջոցներն էլ են Թուրքիայի մատուցած այդ լուրը հաղորդում, այն պարագայում, երբ համապատասխան գերատեսչությունը հստակ նշում է, որ նման բան չկա:

Շավարշ Քոչարյանը շտապում էր  Յալթայում ԱՊՀ երկրների կառավարությունների նիստին, ուստի ԱԺ համապատասխան հանձնաժողովների հաջորդ նիստին նրան կփոխարինի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այս օրերին գտնվում է Նյու Յորքում, մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին:

Նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հայտարարություն ունի: Նա նշեց.”2011 թվականի երկրորդ կեսին հոկտեմբերից մինչեւ Ռամիլ Սաֆարովին ազատելը, ՀՀ-ն Հունգարիայում դեսպան չի ունեցել: ՀՀ ԱԳՆ-ն իմանալով Ադրբեջանի բոլոր ջանքերը, որ Սաֆարովին արտահանձնեն, թույլ է տվել, որ ՀՀ-ն Հունգարիայում դեսպան չունենա: Թող մեր ԱԳՆ-ն այս ֆոնին աղիողորմ հայտարարություն չանի”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ