13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Շատ նուրբ խնդիր է. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը դրական չէ տրամադրված խոշորացման ծրագրին: «Խոշորացման ժամանակ էլ չնայած փոքր երկիր ենք, բայց տեղական առանձնահատկությունները շատ-շատ են տարածաշրջաններում, ու շատ նուրբ խնդիր է սա: Խոշորացման դեպքում բոլոր համայնքները մի տեսակետից չպիտի նայել՝ այլ ելնելով տվյալ տարածքի համայնքների առանձնահատկություններից: Եթե խոշորացում էր, ապա կարելի էր ավելի մոծ խոշորացում անել, փունձը մեծացնել»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա:

Արայիկ Աղաբաբյանն ընդգծեց, որ ունենք սահմանային համայնքներ, որտեղ խոշորացման հետևանքներն ինչպիսին կլինեն, դեռ հայտնի չէ: Ինչ վերաբերում է նախկինում արդեն կատարված խոշորացմանն, ապա պատգամավորն ասաց, որ նախ պիտի նայվեր, թե ինչ արդյունք է եղել, ապա նոր փուլի մեկնարկ տալ:

Հարցին, թե հնարավոր է՝ սա արտագաղթի նոր ալիքի հանգեցնի, Արայիկ Աղաբաբյանն արձագանքեց. «Ես չեմ ցանկանում գուշակություններ անել, բայց թող նայեն նախկին արված խոշորացումները, ապա գնան նոր քայլի»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ