20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Դատական համակարգում վիճակը շարունակում է մնալ ողբերգական

Ազգային ժողովում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երբ քննիչների, դատավորների թոշակը բարձրացրին, ինչքա՞ն ազդեց դատաիրավական ոլորտում կոռուպցիայի նվազման վրա:

Նախագիծն առաջարկում է 20-ամյա աշխատանքային ստաժ ունեցող դատախազների ու քննիչների համար տալ պաշտոնավարման հնարավորություն, միաժամանակ թույլ տալ օգտվել երկարամյա թոշակից:
«Դատական համակարգում կոռուպցիայի առումով վիճակը շարունակում է մնալ ողբերգական, ինչքան էլ դալաններում դատավորներ բռնեք 1000 դոլար կաշառք վերցնելուց, կաբինետներում վերցվում են կաշառքներ, կայացվում են դատական վճիռներ։ Եվ ակնհայտ է բոլորին, որ մարդիկ վախենում են դիմել դատարան, որովհետև գիտեն, որ մեղավորը կմնա ազատության մեջ»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Ի պատասխան պատգամավորի բարձրացրած խնդիրների՝ հարցը ներկայացնող հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, թե օրինագիծը հիմնավորված չէ կոռուպցիայի դեմ պայքարով:

«Մենք լուծում ենք սոցիալական խնդիրներ: Այս նախագծով չէ, որ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ»,- ասաց փոխնախարարը:

Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ հավանաբար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացված չէ, որովհետև 2007թ.-ին հարցի քննարկման ժամանակ իրենք արձանագրել են՝ թոշակների, աշխատավարձերի բարձրացրումը միտված է եղել կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ