03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խոլերայի վտանգ

Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված ` ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրու և “Զվարթնոց” օդանավակայանի անցման կետերում ձեռնարկվում են կանխարգելիչ, և սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝Իրանի10նահանգումարձանագրվելէխոլերայի 179 դեպք, որից 5-ը`մահվան ելքով։ Հիվանդությունն Իրանի Իսլամական Հանրապետություն է ներբերվել Աֆղանստանի և Պակիստանի տարբեր վայրերից։ Հիվանդացածներից 149-ն Աֆղանստանի քաղաքացիներ են:

ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման և “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետերի կողմից ՀՀ տարածք խոլերայի ներբերման կանխարգելման միջոցառումների ուժեղացման մասին ՀՀ առողջապահության նախարարիհրամանն ուղարկվել է շահագրգիռ  բոլոր կազմակերպություններին: Հրամանով հաստատված հուշաթերթը բազմացվել  և տրամադրվել է սանիտարական կարանտինային կետերին:

Արդեն կատարվել է Իրանից Հայաստան ժամանող  910 ուղևորների զննում և ջերմաչափում։Նրանցից 740-ը Հայաստանէ ժամանել  ՀՀ պետական սահմանի Մեղրուանցմանկետով, իսկ  170-ը`Թեհրան-Երևանչվերթով`”Զվարթնոց” միջազգային օդանավակայանով։ Խոլերայի կասկածով հիվանդներ չեն հայտնաբերվել:

Միաժամանակ հիվանդության կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել Թեհրան մեկնող 435 ՀՀ քաղաքացիներին։ Նրանցից 421-ը Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Մեղրու անցման կետից, 14-ը` “Զվարթնոց” օդանավակայանից։

Ռուսսահմանապահներին նույնպես տրամադրվել է  խոլերայի վերաբերյալ տեղեկատվական թերթիկ, ուր ներկայացված են խոլերայի կլինիկական ախտանշանները և կանխարգելման ուղիները:

Առանձին աշխատանքներ են տարվում պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող պետական և մասնավոր կառույցների հետ։ Մասնավորապես իրականացվել են խորհրդակցություններ և քննարկումներ պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող կառույցների ղեկավարների և աշխատակիցների հետ, նրանց տեղեկատվություն է տրվել խոլերայի վարակի փոխանցման և կանխարգելման ուղիների մասին:

Նշվել է, որ խոլերայով վարակվելուց խուսափելու նպատակով անհրաժեշտ է ուղևորների փաստաթղթերի հետ աշխատել ձեռնոցներով: Միաժամանակ իրազեկվել են խոլերայի կլինիկական ախտանշանների մասին, որպեսզի հիվանդներին հայտնաբերելու գործում լինեն զգոն և անմիջապես դիմեն սանիտարական կարանտինային կետի բժիշկներին:

Սննդամթերքի հետ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով մաքսային ծառայության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հսկիչ կետերի անձնակազմին հրահանգվել է ուտելիքն առանց փաթեթավորման արգելել Հայաստանի Հանրապետություն ներկրել, հիվանդության կասկածով անձանց ուղեկցող բեռը, ապրանքը մեկուսացնել և, հնարավորության դեպքում, ախտահանել:

Այս ամենի արդյունքում ձեռնարկվել են հետևյալ միջոցառումները.

Մեղրու սահմանային անցման կետ գործուղվածՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ) և Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոնի մասնագետները, ինչպես նաև Սյունիքի փորձագիտական կենտրոնի և Սյունիքի ՊՀՀՏ մասնագետները տեղում գնահատել են իրավիճակը, կազմակերպել են սեմինարներ բուժանձնակազմի համար, քննարկումներ:Իրականացվել է մարդկանց հետ շփում ունեցող բոլոր մակերեսների և սանհանգույցների ախտահանում:

Սահմանային հսկողություն իրականացնող բոլոր կառույցների աշխատակիցներին տրամադրվել են ձեռնոցներ: Սահմանի անցման կետերում ուղևորների զննումն իրականացվում է առաջին գծում, տեղադրվել են հեռահար ջերմացույցներ:

Սանիտարական կարանտինային կետերն ապահովվել են ախտահանիչ նյութերով և ախտահանման սարքերով, անհատական պաշտպանության միջոցներով, նմուշառման պարագաներով, խոլերայով հիվանդին առաջին օգնության տրամադրման միջոցներով, խոլերայով հիվանդի հետ աշխատելու լրակազմով:

Բազմացվել և սանիտարակարանտինային կետերին տրամադրվել են հասցեական քարտեր` խոլերայի կասկածով հիվանդ արձանագրելիս կոնտակտավորների հսկողության կազմակերպման համար:

Ուժեղացվել է հսկողությունը Մեղրու տարածաշրջանի բաց ջրամբարների ջրի նկատմամբ։ Ավելացվել են խոլերայի նկատմամբ հետազոտությունների նմուշառման կետերը և հաճախականությունը:

Մեղրու սանիտարական կարանտինային կետը համալրվել է Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի բուժանձնակազմով:

Նշենք նաև, որՄեղրու բժշկական կենտրոնի և Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմերն իրազեկվել են խոլերայով հիվանդների վարման վերաբերյալ:

Պետական սահմանի անցման կետերում խոլերայի՝ ՀՀ ներբերմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Հայաստանում հիվանդության դեպք չի արձանագրվել: Տեղեկացնում են առողջպահության նախարարությունից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ