Հերիք ա՝ կառչեն էտ աթոռներից, հո պապենական չեն /վիդեո/
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը դրական է վերաբերում ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
՛՛Շատ լավ է՛՛,-Henaran.am-ին ասաց գեներալը: Ինչպես էր վերաբերում նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին.
՛՛Նորմալ մարդ էր Աղվանը Հովսեփյանը: Էսի ջահել ա, արեք օգնենք, թող աշխատի, ինչ ա եղել, լավ չի, կամաց -կամաց էտ աթոռները պիտի հերթով տանք ջահելներին: Հերթը ձերն ա, ապագան ձերն ա, հերիք ա՝ կառչեն էտ աթոռներից, հո պապենական չի՛՛:
Գեներալը կարծիք հայտնեց, թե Կոստանյանն ավելի լավ կաշխատի, քան Հովսեփյանը:
Շարունակությունը՝ տեսանյութում: