14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ողբերգական վթար Շիրակում. վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են

Շիրակի մարզում այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են:

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 19:08-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Կամո գյուղի սկզբնամասում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:

Պարզվել է, որ «Volkswagen Passat» մակնիշի 18 LU 944 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 42-ամյա Վ. Ս.) բախվել է Կամո գյուղի սկզբնամասում գտնվող կամրջի բետոնյա արգելապատնեշին. վարորդը և ուղևոր՝ 50-ամյա Ս. Հ.-ը տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ