03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Շատ լավ է հասկանում թերությունները, բայց…»

Քաղաքացին այս պահին չի էլ կարող տնտեսական առաջընթաց իր մաշկի վրա զգալ. Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը` գնահատելով Կառավարության գործունեությունը: Ըստ նրա` նույնիսկ զարգացած երկրներում տնտեսական առաջընթացները տևում են 8-12 տարի: «Այն, ինչ որ վարչապետն այսօր ասում է, նա խելոք մարդ է, բիզնեսմեն է, մտածել գիտի, տեսել է, հասկանում է, թե որոնք են թերությունները, բայց եթե քաղաքական հարցերում միանգամից կարող են փոփոխություններ արվել, տնտեսագիտության  օրինաչափությունն այն է, որ զոռով ու վարչական լծակներով մի օրում ոչինչ չի կարող փոխվել»,-ասաց նա:

Լեռնիկ Ալեքսանյանը, սակայն, միաժամանակ նկատեց, որ մի օր դրա հիմքը պիտի դրվի, ու հենց հիմա է դա արվում: «Ամեն մի հասարակության անդամ պիտի շահագրգռված լինի: Դրա համար վարչապետը մարզերից է ծրագրեր պահանջում: Ինքը, բնականաբար, կարող է նստել ու գրել, սակայն նպատակը մասնակցությունն է, որ մարզերից շահագրգռվածություն կա: Ինքը փորձում է, իմ խորին համոզմամբ, հասարակության անդամներին գրավի այս բարեփոխումների մեջ, որովհետև առանց հասարակ քաղաքացու, գյուղացու հնարավոր չեն այս բարեփոխումները»,-եզրափակեց նախկին պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ