28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեր ազգային նպատակն ուժեղ եւ մրցունակ Հայաստանի կերտումն է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների հետ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Հարցերն առնչվել են մեր երկրի զարգացման հեռանկարներին՝ թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական համատեքստում, ՀՀ-ԵՄ եւ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին, արտաքին քաղաքական գործընթացներին, տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորմանը, սահմանային լարվածությանը, խորհրդարանական կառավարման համակարգին եւ այլ խնդիրների:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությանը՝ պարոն Շարմազանովն անդրադարձել է ԱԺ նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթին՝ կարեւորելով այն հանգամանքը, որ պետության ղեկավարը մեր երկրի զարգացման, առաջընթացի եւ անվտանգության տեսլականը ներկայացրել է ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ եւ ռազմավարական ուղղություններով:

«Մեր ազգային նպատակն ուժեղ եւ մրցունակ Հայաստանի կերտումն է՝ ուժեղ նոր սերնդով. դա է Հայաստանի Հանրապետության հարստությունը»,-հավելել է Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ. մեր խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Մեր նպատակն է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի կամքը պարտադիր լինի բոլորի համար»:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է հայ ժողովրդի միասնականությունը եւ հանդուրժողականությունը եւ հավելել, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք հաջողություններ գրանցել թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական գործընթացներում:

Պարոն Շարմազանովն անդրադարձել է նաեւ ՀՀ-ԵՄ եւ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին եւ առաջիկա անելիքներին՝ ընդգծելով, որ մեր երկիրն արտաքին քաղաքական գործընթացներում իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն: 

unnamed

unnamed

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ