Բիզնեսն ու կառավարությունը կհանդիպեն իրար
Հունիսի 9-10-ը կանցկացվի «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող «ԴիջիԹեք բիզնես» 10-րդ հոբելյանական ֆորումը:
Երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար:
Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Եսայանի փոխանցմամբ` այս տարի ԴիջիԹեք բիզնես ֆորումը կազդադարի 2019 թվականին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: Այս առիթով Հայաստան կժամանեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահն ու քարտուղարը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ նշել է , որ բիզնես ֆորումի հիմնական նպատակն է` ստեղծել մի հարթակ, որտեղ բիզնեսն ու կառավարությունն իրար հանդիպեն, բիզնեսը ցույց տա իր լուծումները: