14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արա Բաբլոյանի առաջին գրառումը Facebook-ում

Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը գրանցվել է Facebook սոցիալական ցանցում և կատարել իր առաջին գրառումը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, երկար մտորումներից հետո որոշեցի Ձեզ հետ կապ պահպանել նաեւ Facebook սոցիալական ցանցի միջոցով։ Կարծում եմ՝ աշխարհում ստեղծված ժամանակակից հնարավորություններից օգտվելն անհրաժեշտություն է դարձել։ 

Խոստանալ, թե մշտապես կլինեմ ցանցում, մշտապես հասանելի ու մշտապես ակտիվ, ցավոք չեմ կարող, բայց վստահեցնում եմ, որ հանրության հետ կապը պահպանելու այս հնարավորությունն օգտագործելու եմ հնարավորինս ակտիվ:

Ձեր օգնությամբ փորձելու եմ մշտապես տեղեկացված լինել հասարակությանը հուզող խնդիրներին ու դրանց համար, կրկին ձեր օգնությամբ, գտնել արդյունավետ ու հանրօգուտ լուծումներ»,-գրել է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ