03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր լիցենզիաներ՝ հեռուստատեսությունում և ռադիոյում

Կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն, որ 2017թ. հուլիսի 20-ին լրանում է գործող ռադիոընկերությունների լիցենզիաների գործողության ժամկետը և դրանք մի քանի անգամ արդեն երկարաձգվել են:

Երկարաձգվել են նաև ռադիոհեռարձակում իրականացնող կազմակերպությունների լիցենզիաների գործողության ժամկետները: Ներկայացված նախագծով սահմանվում են ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները: Ռադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի նոր ռադիոընկերությունների ստեղծմանը, ռադիոընկերությունների սփռման տարածքների մեծացմանը, ինչը կնպաստի ռադիոհեռարձակման քանակի և որակի բարձրացմանը ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում՝ սահմանամերձ տարածքներում: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է վերանայել պետական տուրքի չափերը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ