01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ծառուկյանը «կրակն է ընկել». Իրատես

Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած խորհրդարանական խմբակցությունը «կրակն» են ընկել։ «Ձևով՝ ընդդիմություն, բովանդակությամբ՝ իշխանություն» երկընտրանքի մեջ այս ուժը մերթ աջ է խփվում. մերթ ահյակ, քանզի չգիտե ինչպես իրեն դրսևորել միանալ «Ելքին» և հանրությանը ներկայանալ ընդդիմադի՞ր, թե՞ պահպանել երբեմնի «այլընտրանքի» կարգավիճակը։ Ասել է՝ այլընտրանք և իշխանությանը, և ընդդիմությանը, փաստորեն, անհայտ կարգավիճակ։
Առավել ուշագրավ են «Ծառուկյանե»դաշինքի և «Ելքի» հարաբերությունները։

Վերջինս հրապարակավ ամեն կերպ փորձում է «Ծառուկյան» խմբակցությունը բերել ընդդիմադիր դաշտ, որպեսզի իրենց օրենսդրական նախաձեռնությունների համար առավել պատկառելի ձայներ ապահովեն ու, ի վերջո, ցույց տան, որ իրենք կողմ են խորհրդարանական ընդդիմության միասնականությանը։

Սակայն սա ընդամենը մեդալի մի երեսն է։ Իրականում, մեր տեղեկություններով, «Ելքում» բավականին քամահրանքով են խոսում ընդդիմադիր այս ուժի մասին հայտարարում, թե որքան նրանց «դեմքը» հանրությանը պարզ դառնա, այնքան իրենք կշահեն ու կհամարվեն միակ ընդդիմություն։ Ի դեպ, «Ելք»-ականները չեն բացառում, որ ինչ-որ պահի կարող է քաղաքական բախում լինել նրանց միջև, քանզի անդրանիկ նիստը ցույց տվեց, որ ընդդիմադիրների համագործակցությունը շատ դժվար է ստացվելու։

Մյուս կողմից էլ, Գագիկ Ծառուկյանի թիմում «Ելքն» ընդունված չէ։ Անկախ այն հանգամանքից, որ Ծառուկյանի սիրտը հեչ դեպի ընդդիմություն չի «քաշում», նրանք հատկապես «Ելքի» հետ չեն ցանկանում միևնույն կաթսայում «եփվել»։ Բացի այդ, «Ծառուկյան» խմբակցության անդամները խիստ անհարմար վիճակում են հայտնվում, երբ ընտրում են ոչ թե «Ելքին», այլ իշխանությանը։ Երկու քարի արանքում հայտնված այս ուժը թե որքան կարող է դիմակայել իշխանությանը և «Ելքի» ընդդիմանալու պահանջներին, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ խորհրդարանում պատկառելի ներկայացվածություն ունեցող այս թիմը բնավ ցանկություն չունի մյուս ընդդիմադիր գործընկերոջ հետ նույն «թելը թելելու»։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ