08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ (9 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 82 միլիմետրանոց ականանետ (9 արկ):

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հայկական կողմը որևէ կորուստ չի ունեցել:

«ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», – հայտնում են Արցախի ՊԲ լրատվական ծառայությունից:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ