28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Չի բացահայտվում «Սասնա Ծռեր»-ի առեղծվածը. Ժողովուրդ

Նախորդ տարվա հուլիսին ոստիկանութւան ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դեմ հարուցված քրեական գործի նւսխաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան։ Սակայն աղմկահարույց այս գործով մի շարք հարցեր մնում են օդից կախված։ Մասնավորապես նրանցից չորսին՝ Արմեն Բիլյանին, Վաիդան Գերավետյանին, Արայիկ Հւսկոբյւսնին ու Հովհաննես Վարդանյանին, ի թիվս այլ արարքների, մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված բանկոմւստից 14 մլն դրամ հափշտակելու համար։ Բայց հետաքրքիրն այն է, որ հափշտակված գումարը այդպես Էլ չի հայտնաբերվել։

Ու սա այն դեպքում, երբ ՊՊԾ գունդը գրավելուց հետո խմբավորման ւսնդւսմները տարածքից չեն հեռւսցել, գտնվել են իրավապահների տեսադաշտում, ասել է, թե գումարը որեւէ կերպ դուրս չի եկել ՊՊԾ գնդի տարածքից եւ չի ծախսվել։ Այդ գումարը չի հայտնաբերվել նաեւ խմբավորման անդամների հանձնվելուց հե­տո իրականացված խուզարկությունների ժամանակ (այս առումով անտրամաբանական է նաեւ գումարը առավել քան ապա­հով վայրում թաքցնելու տարբերակը, երբ խմբավորման անդամները գիտեին, որ հանձնվելուց հետո երկար տարիների բանտարկություն Է իրենց սպասվում)։

Ու հարց Է առաջանում ի՞նչ հիմնավորմամբ է նրանց նման մեղադրանք առաջադրվել, եթե չկա գողոնը։ Իսկ միգուցե այն մեջ-մեջ են արել բոլորովին այլ մարդիկ, ոչ խմբավորման կազմից։ Ամեն դեպքում այս հարցերի պատասխաններն ակնկալում ենք ստանալ դատարանում, քանի որ նախաքննությունն իրականացրած մարմինը՝ ՀՔԾ-ն, այդպես Էլ այս ընթացքում չի պատասխանել «ո՞ւր է գողոնը»  հարցին։

Օրվա մյուս հյրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ