26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հնի ու նորի կապն է պետք գտնել․ թանգարանային գիշերը Գյումրիում /ֆոտո, տեսանյութ/

«Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» այս խորագրով  թանգարանները    նախապատրաստվել էին  տարբեր ցուցադրություններ ու միջոցառումներ:  Գյումրիում այս ընթացքում ամենամարդաշատը Գյումրու «Վարպետաց» փողոցն է, որտեղ գտնվում են Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Մհեր Մկրտչյան թանգարանները:

Թանգարանային գիշեր» կազմակերպվում է արդեն մի քանի տարի: Օրինակ անցյալ տարի  աննախադեպ  այցելությունների թիվ ունեցանք՝ մոտ 2900 այցելու, մեզ թվում էր, թե արտագաղթը կարող է ազդել  կամ նախորդ տարիներին   արդեն տեսել են ցուցանմուշները ու գուցե  քիչ մարդիկ գան, բայց  ամեն տարի զարմանում ենք, որ  նորից ու նորից գալիս են՝ ընտանիքներով,  կարծես դարձել է ավանդույթ- նշում է Ավ. Իսահակյան թանգարանի   գիտաշխատող Սուսաննա Մնացականյանը:

Թանգարանների այցելուները ոչ միայն ծանոթանում էին ցուցադրություններին, մասնակցում միջոցառումներին, այլ նաև իրենք, սեփական ցանկությամբ, երգում կամ պարում էին՝ ամբողջացնելով մշակութային միջոցառումները:

Իսկ Հովհանես Շիրազի  հուշատուն թանգարանում  Շիրազի գիմանկարի ցանցապատկերն էին պատրաստել, որի  վրա ամեն այցելու  մի կոճգամ էր ավելացնում ու հիշում շիրազյան  տողերը: Կեսգիշերին արդեն  մայրապաշտ բանաստեղծի պատկերը  արդեն պատրաստ էր:

Գյումրիի <<Ստիլ>> ցուցասրահում էլ ներկայացվեց  հայ արվեստագետների  80-90-ական թվականների ստեղծագործությունները, որը կարևոր համարեցին գեղանկարիչները: Գյումրիում չկա պատկերասրահ, բայց որոշ ցուցանմուշների  գոնե կարելի է ծանոթանալ   նման փոքր ցուցադրությունների ժամանակ:

Հարկ է նշել, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ <<Թանգարանային գիշեր>>  ծրագրով միջոցառումների ցանկը  մի փոքր աղքատիկ էր, նոր ցուցադրություններն ու նոր լուծումները քիչ, ինչը նկատեց նաև  Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու հանձնարարեց թարմություն ու նորարական մոտեցում այս հարցում:

Իսկ արվեստաբան Արաքս Մարգարյանը  գնահատելով  <<Թանգարանային գիշեր>> միջոցառումները  շեշտեց, <<Հիմնական խնդիրն այն է, որ մշակույթի զարգացման կոնցեպցիան հնի վրա նորը կառուցենք: Մենք իբրև գյումրեցիներ սիրում ենք ավանդականը, բայց աշխարհը առաջ է գնում ու շատ կարևոր է զգալ էդ իմպուլսները: Նաև գյումրեցին ընկալում է նորը, թարմը: Մենք պետք է կարողանանք չշեղվել դասական արվեստից, դասականի վրա կառուցել, որովհետև միտում կա ժխտել,  շեղվել ավանդականից, դասականից,   որովհետև կոնցեպտուալ արվեստը ավելի լավ է վաճառվում, ավելի շուտ է արվեստագետը առաջ գնում: Բայց չէ որ  ավանդականը հիմքն է ու պետք չէ կտրվել արմատներից հրապուրվել նոր բաներով: Հնի ու նորի կապն է պետք գտնել, որ   անհրաժեշտ է և արվեստագետներին, և թանգարաններին: Բայց, ցավոք սրտի, մենք կամ էնտեղ ենք, կամ էնտեղ, ես ոչ մի տեղ նորի և հնի զուգորդում չեմ տեսնում, երբ լինի դա , ամեն ինչ ավելի հետաքրքրիր կլինի>>:

unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (10)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ