24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շատերի մահկանացուն կնքելու պատճառը

«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը վստահ է ՝ թեև «Ելք»-ն ԱԺ-ում քաղաքական փոքրամասնություն է, այդուհանդերձ, այդ հանգամանքը  այս քաղաքական ուժին որևէ կերպ չի կաշկանդելու կամ ճնշելու:
««Ելք»-ին որևէ բան չի հիասթափեցնում: Ես ամեն Աստծո օր հանդիպում եմ մարդկանց, ովքեր մեզ շնորհավորում են: Ու բացի մեզ շնորհավորելուց՝ իրենք իրենց են շնորհավորում և ասում՝ ապրենք մենք, որ կարողացանք նման բան անել: Մարդիկ «Ելք»-ի հաղթանակը հենց իրենց հաղթանակն են համարում: Եթե  հիշում եք, նախորդ ԱԺ-ում  «Ելք»-ից ընդամենը երկու պատգամավոր կար, իսկ այսօր «Ելք»-ը ունի ինը պատգամավոր: Սա քաղաքական գործընցաց է. գուցե մյուս ընտրությունների արդյունքում մենք արդեն 39  մանդատ ունենանք կամ էլ  29», –  Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը:

Վերջինս շեշտեց՝ թեև «Ելք»-ի թեկնածուն ԱԺ նախագահ չդարձավ և այս քաղաքական ուժը ԱԺ  մշտական հանձնաժողովներից և ոչ մեկը չի նախագահում, այդուամենայնիվ,  մեկ օրով, մեկ նիստով կամ էլ  մեկ նստաշրջանով ոչինչ չի որոշվում:

«Դրանից չի կարելի հիասթափվել, ինչպես նաև ոգևորվել, որը շատ քաղաքական ուժերի մահկանացուն կնքելու պատճառը դարձավ», – եզրափակեց Ալեն Սիմոնյանը:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ