24 Հունվարի, Saturday, 2026
KFC

Սենատոր Բարբարա Բոքսերը պահանջում է Սաֆարովին բանտ վերադարձնել

“Սաֆարովի արդարացումն անհարգալից վերաբերմունք է օրենքի նկատմամբ”,-գրել է ամերիկացի  սենատոր Բարբարա Բոքսերը`Ալիեւին ուղղած իր նամակում, տեղեկացնում է Ամերիկայում Հայ Դատի հանձնախումբը:

Բոքսերն իր խիստ քննդատական նամակում վրդովմունք է հայտնել Սաֆարովին շնորհված ներման եւ նրա կոչումի բարձրացման կապակցությամբ: Նա նշել է, որ մարդասպանի արդարացումը սադրիչ գործողություն է, որը սպառնում է Կովկասում տեւական խաղաղության հաստատման նախադրյալներին:

Սենատոր Բոքսերն Ալիեւից պահանջել է պահպանել միջազգային իրավունքի չափանիշները եւ Սաֆարովին վերադարձնել բանտ իր կատարած հրեշավոր հանցանքի համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ